«Ադրբեջանցիները բնապահպանական ավելի ծանր խնդիրներ ունեն, բայց ցույց են անցկացնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղում». Լոուրենս Մարտին
![]() 332 Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 15:12 Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։ Ելույթ է ունեցել Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը. «Այսպես կոչված էկոակտիվիստները պնդում են, թե բողոքի ցույց են անում՝ իբրև վնաս պատճառող լեռնաարդյունաբերական գործունեության դեմ: Դա ի սկզբանե վատ պատրվակ էր և վատ հորինված պատմություն. ոչ ոք չհավատաց, թե ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը: Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն, որոնց մասին հարկ է մտածել՝ նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը, որը բնապահպանական աղետալի հետևանքներ ունեցավ, այդ թվում՝ Կասպից ծովում, բայց չգիտես՝ ինչու Գորիս-Ստեփանակերտ մայրուղին միակ տեղն է, որտեղ, այսպես կոչված, էկոակտիվիստները բողոքի ցույց են որոշել անցկացնել»,- խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է Լոուրենս Մարտինը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
