«Հունվարի 28-ին վեց դիպուկահար կար. անգամ կին ոստիկաններ էին բերել». Գարիկ Գալեյան
![]() 239 Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 17:12 Վարչական դատարանում շարունակվում է «Եռաբլուր»-ում բռնության ենթարկված ծնողների դեմ Ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը։ Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարան է դիմել «Եռաբլուր»-ում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա իրականացրած զոհված զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Ըստ ոստիկանական հայցի՝ զինծառայողների հարազատները չեն ենթարկվել ոստիկանի օրինական հրամանին։ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս տարվա հունվարի 28-ին Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցին, ասաց, որ հնարավոր չէր խոչընդոտել նրա այցը. «Ամբողջովին պատ էին կազմել, եթե 2022-ի սեպտեմբերի 21-ին դիպուկահարները երեքն էին, ապա հունվարի 28-ին վեցն էին դարձել, անգամ կին ոստիկաններ էին բերել, որպեսզի եթե մայրերին բերման ենթարկելու խնդիր առաջանար, նրանք դա անեին. այս անգամ բավականին պատրաստված էին եկել»,- նշեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
