Փորձաքննություն է նշանակվել՝ նույնականացնելու ուրբաթ օրը հայկական կողմին փոխանցված մարմինը
![]() 201 Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 18:24 Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի մարմի՞նն են ադրբեջանցիներն ուրբաթ օրը փոխանցել հայկական կողմին։ Առայժմ պարզ չէ, գենետիկ փորձաքննություն է նշանակվել՝ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Հենց նոր Հերացիից եմ գալիս, անալիզի պատասխաններին եմ սպասում, 2-3 օրից պարզ կլինի», - ասաց Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը: Արամ Թորոսյանը որդու տեղը գիտեր սեպտեմբերյան մարտերից անմիջապես հետո։ Ծառայակիցն է պատմել, որ Վահեն վիրավոր մնացել է Ներքին Հանդի ձորակում: Այդ պահից սկսած ընտանիքը տարբեր դռներ էր թակում՝ տղային դուրս բերելու համար: «Էրեխեն զանգել ա ամսի 15-ին, իրա ընկերոջը բացատրել ա, որ «ես յաչեյկից աջ եմ իջել», տղերքը ջոկել են, որ ճիշտ ա գալիս էրեխեն, ընդեղից կպել ա Սրաշնի անտենային հեռախոսահամարը, որ իրոք էդ ձորակում ա ու ոչ մի քայլ չի ձեռնարկվում», - պատմեց նա: Հայրը վստահ է, որ այժմ՝ մարտերից շուրջ 5 ամիս անց ադրբեջանական կողմը հենց իր որդու մարմինն է դուրս բերել ձորակից, տարածքը մարտերի ընթացքում Ադրբեջանի հսկողության տակ էր անցել և թույլ չէին տալիս, որպեսզի հայկական կողմը որոնողական աշխատանք կատարի: Վահեն 9 ամսվա զինծառայող էր, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, վիրավորում է ստացել հաջորդ օրը՝ գլուխը, ոտքը, ձեռքը: Այդպես մնացել ձորակում։ Մարմինն այժմ անճանաչելի է, տղան դաջվածք ունի՝ բայց նույնականացում հնարավոր է միայն գենետիկական փորձաքննությամբ։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
