Ստեփանակերտում դիմավորել են 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին
![]() 259 Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 19:18 Այսօր՝ հունվարի 30-ին, Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած 17 անձանց, ովքեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 50 օր բաժանված էին ընտանիքից: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտի տարածքում նրանց դիմավորել են հարազատները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ։ Մեզ հետ զրույցում Զինա Սարգսյանն մանրամասնել է, որ գնացել էր Երևան բուժման նպատակով։ «Շրջափակման պատճառով արդեն 50 օր բաժանված էի իմ ընտանիքից։ Շատ էի մտածում տուն վերադառնալու մասին։ Թոռնիկս, կարծես, ինձ չի ճանաչում»,-ասել է Զ. Սարգսյանը։ Ընտանիքից ու զավակից բաժանված էր նաև Ռամելա Ղազարյանը, ով հուզմունքից և ուրախությունից դժվարանում էր բառերով նկարագրել 50 օր անց ընտանիքի հետ վերամիավորվելու զգացողությունը: Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունից 59 մարդ է վերադարձել Արցախ, իսկ հակառակ ուղղությամբ՝ 36 մարդ: «Պատրաստակամ ենք՝ այս ուղղությամբ շարունակելու մեր գործունեությունը, որպեսզի բաժանված բոլոր ընտանիքների անդամները հնարավորություն ունենան վերամիավորվելու»,-հավաստիացրել է Էթերի Մուսայելյանը։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30




