«Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը լուծումներ ստանա»․ բրիտանացի պատգամավոր
![]() 339 Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 12:42 Հարկավոր է ճնշում գործադրել հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը: Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: «Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», - ասաց Լեո Դոքերթին: Նա նաև հավելեց, որ Start Fund հիմնադրամը, որի կարևոր դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է, 350 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար: Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ռուփա Հաքը նշեց, որ բավարար գործողություններ չեն ձեռնարկվում Ադրբեջանին պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ: «Այս շրջափակումը շարունակվում է 50 օր: Դրա հետևանքով երեխաները թերսնման վտանգի առաջ են կանգնած, քանի որ նրանց չի հասնում բավարար քանակությամբ սնունդ և դեղորայք: Մենք նաև տեսել ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղում արձանագրել են արտադատական սպանություններ, պահվող անձանց նկատմամբ ոտնձգություններ», - ասաց Ռուփա Հաքը: Պատգամավորը նաև վրդովմունքով հիշեցրեց, որ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը վերջերս ակնկալիք էր հայտնել, որ Ադրբեջանի դատախազության հետաքննությունը նշանակալի արդյունքներ կտա: «Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը միջազգային անկախ լուծումներ ստանա», - եզրափակեց խոսքը պատգամավորը: Ի պատասխան՝ Լեո Դոքերթին դարձյալ կրկնեց, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է վերադարձ բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորում, ինչը նա կշեշտի առաջիկա ամիսներին տարածաշրջան նախատեսված այցի ժամանակ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
