«Սրանց նպատակը Արցախը Հայաստանից կտրելն է». Կ. Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «53 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը: Բոլորը պահանջում են այն վերաբացել, սակայն քչերն են գիտակցում, որ միջանցքն այլևս չի գործելու այնպես, ինչպես գործել է, նույնիսկ՝ 54 օր առաջ:
Արդեն իսկ սկսել է ուրվագծվել այն ձևաչափը, որով, միջանցքի բացվելու դեպքում, իրականացվելու է միջանցքային անցուդարձը:
Գրեթե ամեն օր խաղաղապահները հայտարարում են, որ հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ: Ընդ որում, շատ անգամ չեն նշում, թե հատկապես ո՞ր ճանապարհով և ի՞նչ ծագումնաբանության բեռ է տեղափոխվել: Կարծում եմ, որ նմանօրինակ «բեռնափոխադրումները» որոշ ժամանակ ևս կշարունակվեն: Այնուհետև ռուսական կողմը՝ դեպի Արցախ փոխադրումների լիարժեք մենաշնորհ կստանա: Եվ ո՞վ ասաց, որ դեպի Արցախ ռուսական կողմի փոխադրումները պետք է անպայման Լաչինի միջանցքով իրականացվեն: Կարող են, չէ՞, ենթադրենք՝ Աղդամից, Հադրութից կամ Թալիշից բեռներ բերել: Կարծում եմ, որ այդպես էլ կվարվեն: Իսկ Լաչինի միջանցքը հիմնականում փակ կպահեն, քանզի սրանց նպատակը Արցախը Հայաստանից կտրելն է: Այսինքն, Արցախն առանց մթերքի չեն թողնի, սակայն Հայաստանի հետ կապը կցանկանան կտրել:
Ցավոք, մենք վաղուց բաց ենք թողել Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու նպաստավոր պահը: Կարծում եմ, որ արդի իրավիճակում եկել է Արցախի միջազգայնացնելու ժամանակը: Հայաստանն առաջինը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և, հետևաբար՝ դեպի Արցախ «կյանքի միջանցք» ունենալու լեգիտիմ հիմք ստեղծի: Այլ քաղաքական օրակարգի առկայությունն այս իրավիճակում անիմաստ է և, միգուցե՝ վնասաբեր»:

«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
4600:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
4700:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
58Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
72Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
62Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
111Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
60Երեկ, 22:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
113Երեկ, 22:07