Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
![]() 259 Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախում հումանիտար ճգնաժամին զուգընթաց խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով վերջին ժամանակներում հայտնվել է Արցախի, անգամ հայաստանյան տարբեր շրջանակների թիրախում, անցնում է հակագրոհի: Նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի հոգուն է հասել, և նա որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները՝ ցույց տալով դրա շարժառիթները: Նախօրեին Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Արցախում կան պաշտոնյաներ, որոնք սոցցանցերում կեղծ էջերով ապատեղեկատվություն են տարածել։ ԱԱԾ-ն պարզել է, որ ֆեյսբուքյան Artur Baghdasaryan անունով էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, կեղծանուն է՝ էջն օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից, ով խոստովանել է այդ մասին: Որոշ տեղեկություններով՝ նշված պաշտոնատար անձն Անվտանգության խորհրդի աշխատակից է՝ վարչության պետերից մեկը։ Կան տեղեկություններ նաև, որ նույն հիմնարկից նաև մի կին աշխատակցի են բացահայտել՝ դարձյալ կեղծ էջ օգտագործող, որի մասին ԱԱԾ-ն դեռևս լռում է: Artur Baghdasaryan օգտատերն ԱԱԾ-ում խոստովանել է, որ իր գրառումներում տարբեր մարդկանց վերագրվող հանցանքներն իրականությանը չեն համապատասխանում, գրառումները կատարվել են անձնական նպատակներով: Ինչպես հայտնի է՝ մինչև վերջերս ԱԽ-ն ղեկավարում էր Վիտալի Բալասանյանը, ով այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, ինչը նշանակում է, որ «բացահայտված» պաշտոնյան կարող է կապ ունենալ Բալասանյանի հետ»: Մանրամանսերը՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
