«Թող նայեն Սաակաշվիլու ողբալի վիճակը և տեսնեն իրենց «պայծառ ապագան»». Ոսկան Սարգսյան
![]() 199 Շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ., 03:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ինչքան երկարում է Բաքվում հայ գերիների տանջանքների, դիահերձարանում 2020 թվականի պատերազմում զոհվածների մասունքների փտելու, Հայաստանի սահմանամերձ տարածքնեում ադրբեջանական զինուժի ամրանալու ժամանակը, Սուրմալուի շուկայի պայթյունի, Ազատ գյուղի կացարանում 15 զինվորների հրդեհից մահանալու և այլ ահասարսուռ դեպքեր են լինում, ավելանում է գնաճը, աղքատներն ավելի են աղքատանում, այնքան ՔՊ-ական իշխանությունը պետական բյուջեից մեծ պարգևավճարների, մեկ անձից հրատապ գնումների, «յուրայիններին» հաղթող ճանաչող պետական տենդերների, ծառայողական թանկ ավտոմեքենաների գնման, նախարարությունների համար էլիտար զուգարանների կառուցման, Եվրոտեսիլի հեռարձակման, ամանորին Երևանի հրապարակը շքեղ զարդարելու և այլ միջոցներով քերում է 11 միլիարդ դոլար վարկեր ունեցող, աղքատ Հայաստանի պետական բյուջեն, բարձրաստիճան ՔՊ-ականները մեծ առանձնատներ են գնում, սարքում, ավելացնում իրենց բիզնեսները։ Կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարի կարգախոսով իշխանության եկածներն իրենց չտեսությամբ ու ագահությամբ գերազանցում են նախկիններին։ Թող նայեն Սահակաշվիլու ողբալի վիճակը և տեսնեն իրենց «պայծառ ապագան». Սահակաշվիլին, բոլոր սխալներով հանդերձ, վերափոխեց, կառուցապատեց Վրաստանը, սրանք միայն քանդում են։ Ի դեպ, Սահակաշվիլուն, չնայած պատերազմում պարտվելուն, ոչ-ոք չի կասկածում դավաճանության մեջ»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
