«Այո՛, նախկինում եղել է կոռուպցիա, բայց միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելիս ես հպարտ եմ զգացել». Ռ. Հակոբյան
![]() 210 Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 16:12 «Այո՛, նախկին համակարգի օրոք եղել է թալան, կոռուպցիա, անհասկանալի կադրային քաղաքականություն, իշխանավորների հարազատների կողմից լկտի, բեսպրեդել, ինչու ոչ՝ գողական պահվածք, որ ժողովրդի մոտ ատելություն է առաջացրել։ Բայց միջազգային հարթակներում ՀՀ-ը ներկայացնելիս ես հպարտ եմ զգացել, որովհետև դրանով հանդերձ՝ ինձ համարել եմ ռազմաքաղաքական լուրջ գործոն ունեցող պետության ներկայացուցիչ։ Այսօր, շատ ներողություն, մենք ցեխաջրի մեջ ենք ընկած, մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում»,- այս մասին այսօր «Հայաստան» խմբակցության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Հակոբյանն իր խոսքում դիմել է նաև ընդդիմությանը. «Իմ լավ ընկերներ, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին։ Ես գտնում եմ, որ հենց այդ քաղաքականության արդյունքն է, որովհետև նա այսօր իրավունք չուներ պետություն ներկայացնել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
