ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար. «Հրապարակ»
![]() 153 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության աշխատակիցները, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն, այսինքն՝ վարձատրությունն ավելանա։ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել ատեստավորման կարգը սահմանող կառավարության որոշման նախագիծ։ Նախագծից տեղեկանում ենք, որ ատեստացիայի հանձնաժողովը ղեկավարելու է ԱԱԾ տնօրենը, նրա տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներ են, կադրերի բաժնի պետն էլ հանձնաժողովի քարտուղարն է։ Ատեստացիան անցկացվելու է, մի դեպքում՝ երկու, իսկ ծառայության որոշ տեսակների դեպքում էլ՝ երեք փուլով․ ստուգարք, գրավոր թեստավորման փուլ եւ հարցազրույց, կառուցվածքային ստորաբաժանումների պետերը մասնակցելու են միայն հարցազրույցի փուլին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
