«Պաշտպանության նախարարի խոսքը 2 մասի կարելի է բաժանել». Տիգրան Աբրահամյան
![]() 219 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 11:36 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ-ում կայացած փակ նիստում պաշտպանության նախարարը խոսել է ընդամենը 50 րոպե, մինչ այդ զեկույցով իրավիճակային ուսումնասիրություններ և գնահատականներ է ներկայացրել մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը: Պաշտպանության նախարարի խոսքը 2 մասի կարելի է բաժանել՝ ընթացիկ տեղեկություններ ու կատարողականի հաշվետվություն, ինչպես նաև՝ տարբեր խնդիրների լուծման տեսլական (ծրագիր): Հաշվետվությունն ի գիտություն է ընդունվել՝ ինքս տեսնում եմ, որ չափազանց մեծ անելիքներ կան, արձանագրվածն անբավարար է երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման համար: Իսկ ինչ վերաբերվում է ԶՈւ վերականգնման և փոփոխությունների տեսլականին, ներկայացված ու դաշտում շրջանառվող ՊՆ ծրագրերի ճնշող մեծամասնության մասով լուրջ խնդիրներ եմ տեսնում, որոշները նիստում ներկայացրել եմ: ՀԳ. Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ՝ բովանդակությունը կամ չեն հասկացել կամ հետաքրքիր չի էլ եղել»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
