«Ինձ մոտ մեկ հարց առաջացավ»․ Արփինե Դավոյանը բջջայինից դժվարությամբ կարդաց երկու հարց
![]() 219 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 14:30 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում այսօր քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը բջջայինից դժվարությամբ կարդաց Գլխավոր դատախազին ուղղված երկու հարց՝ «Ինձ մոտ մի հատ հարց առաջացավ. քննիչի, գլխավոր դատախազի հայեցողական և չհիմնավորված մոտեցում կա այս գործի հետ կապված, եթե ես սխալվում եմ՝ ինձ ուղղեք: Այս բոլոր պաշտոնյաների գործողություններում առերևույթ հանցագործության տարրերի առկայությունը քննելու մասին փաստաբանների միջնորդությունները և բողոքները մերժվել են, քրեական գործը քննվել է միայն 130-րդ հոդվածի շրջանականերում, ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ, արդյունավետ քննությունն ինչպիսի՞ն պիտի լինի, և երկրորդ հարցս՝ այս գործի ձգձգումը ինչպե՞ս է հիմնավորվում»: Իշխանական պատգամավորին ի պատասխան Վարդապետյանն արձագանքեց. «Առաջին հարցի մասով նախաքննությունը կպատասխանի այդ հարցերին, որովհետև ես հիմա ինչ էլ ասեմ լինելու է ենթադրություն, խախտելու է անմեղության կանխավարկածը: Երկրորդի մասով՝ գործի ձգձգումը պայմանավորված է փորձաքննությունների ժամկետների բավականին երկար տևելու հետ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
