Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
![]() 231 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ Փաշինյանը խոսեց ԵՄ առաքելության՝ Հայաստան այցի մասին և ասաց բաներ, որոնք հակասում էին նախկինում ասվածներին։ Նա, ըստ էության, փորձեց բացատրել, թե, իր խոսքով ասած, ինչպես է ստացվում, եր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, այլ ժամանում է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը: «Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արևմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում. սա կարեւոր նյուանսներից մեկն է»,- ընդգծեց վարչապետը: Այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ երկար ժամանակ նշվում էր, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանի սահմանը դիտարկելու, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու և հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար: Ստացվում է հակառակը. նրանք գալիս են համոզվելու, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, և ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
