«Այսքանը լսելուց հետո դե արի ու դիմացիր թուրքին ցավակցողների սրիկայության աստիճանին». Րաֆֆի Ասլանյան
![]() 238 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 00:48 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով այսօրվա նիստից. Ցոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը վկային հարցնում է. -Որ սարից իջաք, գնացիք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։ -Ինը,- պատասխանում է վկան։ -Հետներդ վիրավոր կա՞ր, ովքե՞ր էին։ -Նարեկը, Նարեկ Սիրունյանը, մնացածի անունները չեմ հիշում։ Էդ տան մեջ 9 հոգի ենք եղել։ -Իմ տվյալներով՝ 9-ը չեք եղել, գյուղում շատ եք եղել՝ 32 հոգի։ Ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ՝ գոնե էդ տղերքին հանեք։ -Ո՞վ ա ասում, որ չենք հանել։ -Ո՞ւր եք տարել։ -Տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։ -Փաստորեն, ես ի՞մ տղային չեմ թաղել։ -Ձեր տղան ո՞վ է։ -Նարեկը Ղազարյան։ -Ճանաչում եմ, Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել։ Վկան պատմում է, որ Նարեկը զոհվել է տանը, հետագայում Նարեկի դին հանել են Վանք գյուղում գտնվող կապույտ դարպասներով տնից։ Այդ տանը մնացել են 1 օր, 9 հոգանոց խումբը չի իմացել, որ գյուղի ուրիշ տներում էլ հայ զինծառայողներ կան։ Զոհված Նարեկի հայրը՝ Գեղամը, հարցնում է վկային, թե նա հիշո՞ւմ է ՆԱՐԵԿԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ։ Վկան պատասխանում է. -Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկի, բուշլատով ծածկել եմ, ջուր ա ուզել, ջուր չի եղել, կոմպոտ ենք տվել։ Նարեկի հայրը ամեն կերպ փորձում է ճշտել, թե որո՞նք են եղել ՈՐԴՈՒ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ. -Չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում,- հարցնում է զոհվածի հայրը։ -Ինձ չի ասել, չգիտեմ,- պատասխանում է վկան։ Հ.Գ. Այսքանը լսելուց հետո դե արի ու դիմացիր թուրքին ցավակցողների սրիկայության աստիճանին»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
