Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայաստանի վարչապետին մատների վրա խաղացնում են». Կարպիս Փաշոյան

«Հայաստանի վարչապետին մատների վրա խաղացնում են». Կարպիս Փաշոյան
210
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 21:54

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը վերջին ելույթը արտաքին քաղաքականության, ՀԱՊԿ-ի, ԵՄ դիտորդների, հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների վերաբերյալ բավականին ուշագրավ էր։
Գրեթե վստահ եմ, որ Փաշինյանը իր մտքերը չի արտահայտում, այլ գործ ունենք Պուտինի, Միշելի, Բլինքենի և Մակրոնի ընդհանուր մտքերի ծաղկաքաղի հետ։
Վստահ եմ նաև, որ Հայաստանի վարչապետին արդեն որերորդ անգամ մատների վրա խաղացնում են ու հետո կանգնեցնում նույն կոտրած տաշտակի առջև։ Պատերազմն էլ է այս նույն տրամաբանությամբ խաղարկվել։
Ակամայից իմ մանկության ամենատարածված խաղերի մեկը հիշեցի՝ Հավալան, երբ վերջում բոլորը միաժամանակ ցատկում էին ամենից թույլ օղակի մեջքին»։

Աղբյուրը`   Կարպիս Փաշոյան