Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Թուրքիայում արտակարգ դրություն մտցվեց

Թուրքիայում արտակարգ դրություն մտցվեց
261
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 19:48

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն է տվել Էրդողանի հրամանագրի՝ ուժի մեջ մտնելուն, համաձայն որի, երկրի՝ երկրաշարժից տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն կմտցվի։

Փետրվարի 7-ին Էրդողանը երկրաշարժից տուժած 10 նահանգներում արտակարգ իրավիճակ էր հայտարարել և նշել դրանցում արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտության մասին։ Նախագահի այս հրամանագիրը պետք է հաստատվեր խորհրդարանում։ Արտակարգ դրություն է մտցվել Ադանա, Ադիյաման, Դիարբեքիր, Գազիանթեփ, Հաթայ, Քահրամանմարաշ, Քիլիս, Մալաթիա, Օսմանիե և Շանլըուրֆա նահանգներում։