«Սեդա Սաֆարյանը կոպիտ խախտում է կատարել». Սիրանուշ Սահակյան
![]() 265 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 21:00 «Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չկայացավ բարեվարքության համակարգը: Որքան էլ որ փորձեն միջազգային կառույցների աչքում գովազդել, որ բարեփոխել են օրենսդրությունը, ներդրել են կառույցներ, այստեղ պարզապես բացակայում է կամքը և համարձակությունը՝ ապահովել այդ կանոնների կենսագործումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից որպես ՍԴ դատավոր երդվելուց ու դատավորի իր անմիջական պարտականություններին անցնելուց հետո Վերաքննիչ դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես գալու վերաբերյալ խնդրին: Նրա խոսքով՝ սահմանադրական մակարդակում կան սահմանափակումներ և արգելքներ, որոնք կիրառվում են պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ և առավել խիստ պահանջներ են ներկայացնում դատավորներին: «Դատավորները չեն կարող կատարել վճարովի այլ աշխատանք, իսկ փաստաբանությունը ենթադրում է վճարովիության սկզբունք: Եթե իրավապաշտպաններ և օրինական ներկայացուցիչ չեն, հասկանալի է, որ որոշակի խմբերին ծառայություններ մատուցելու հիմքում ընկած է վճարովիությունը»,- ասաց իրավապաշտպանը: Մանրամասները՝ տեսանյութում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
