«ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնությամբ». Վահե Հովհաննիսյան
![]() 188 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 23:48 Ինչի մասին է այս խորհրդարանը Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։ Այս հանգրվանին բերեց իշխող քաղաքական ուժը՝ ամեն կերպ իշխանություն պահելու իր վտանգավոր ցանկությամբ, ինչպես նաև ընդդիմությունը՝ չհաշվարկված ու հաճախ՝ ապաքաղաքական պահվածքով։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն և Նիկոլն այլևս չունեն 680 հազար ձայն, հետևաբար՝ այդքան մանդատ։ Նրանց սոցիալական և էլեկտորալ բազան բազմակի անգամ փոքրացել է։ Այլ իրողություններ. 1. Ընդդիմադիր երկու խմբակցություններում կան բավականին պատրաստված և ունակ դեմքեր, որոնք կարող են և պետք է ունենան կարևոր դեր՝ Հայաստանի վերականգնման գործում։ Շատ ափսոս է, որ նրանք կոնսերվացվում են անհասկանալի ձևաչափերում։ Այդ պրոցեսի երկարացման վտանգն այն է, որ շատերն ուղղակի մաշվելու են։ Հետևություն. այս ԱԺ-ն ոչնչի մասին է։ Այն չունի հանրային լեգիտիմություն, և այն չունի ոչինչ՝ տալու հանրությանը և երկրին։ Չի հասկացվում, թե ո´ր խմբակցությունը ո´ր ընտրազանգվածն է ներկայացնում, կամ՝ որ քաղաքական ուժին։ Սա պետական և անհատական իներցիայի հետևանք է։ Բայց դա չի նշանակում, որ հրատապ արտահերթ ընտրություններ են պետք։ Դա նույնպես կլինի ընտրություն՝ ոչնչի մասին, որովհետև դեռ չի բյուրեղացել նոր բովանդակություն, չեն ձևավորված նոր առողջ ու իրական ձևաչափեր։ Դա չի նշանակում նաև, որ այսպես կարող է երկար շարունակվել։ Թողնել այսպես՝ ինքնահոսի, նշանակում է՝ բոլորով սպասել պետական-պատմական աղետին։ Ոչ թե սպասել, այլ՝ կասեցնել աղետը Հայաստանը կարիք ունի նոր պոզիտիվ օրակարգի։ Դա պետք է անեն նոր, առողջ թիմերը-ձևաչափերը։ Նրանց առաքելությունը ոչ թե նիկոլենց հայհոյելն է, այլ՝ ժողովրդին զարգացման նոր բովանդակություն ներկայացնելը, խաղաղության սեփական տեսլականը, նոր խաղի կանոնների ու նոր տիպի պետության ծրագիրը։ Առաջ գնալու պոզիտիվ առաջարկը։ Շարունակելի Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
