«Սա «դաս» է բոլոր դատավորների համար, որ՝ չխոսեք, սուս ու փուս տեղներդ նստեք». Ռուբեն Մելիքյան
![]() 219 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 16:30 Այսօր «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ընթացքում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վերջին՝ չորրորդ կարգապահական վարույթին. «Իմ պատկերացմամբ այստեղ ոչ միայն խնդիր ունեն ձերբազատվելու Զարուհի Նախշքարյանից և դադարեցնել նրա լիազորությունները, այլ այն «դաս» է մյուս դատավորների համար, որ՝ չխոսեք, սուս ու փուս տեղներդ նստեք, որովհետև դուք կասկած եք հայտնում մեր «սրբազան» որոշումների նկատմամբ»,- նման տեսակետ է հայտնել իրավապաշտպանը: Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։ Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա. Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
