Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պարեկները մեր երեխաներն են, անփորձ են՝ կսովորեն». Լյովա Եղիազարյան

«Պարեկները մեր երեխաներն են, անփորձ են՝ կսովորեն». Լյովա Եղիազարյան
219
Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 16:00

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը. «Էս ինչ մի համազգային ու համապետական կարևորագույն իրադարձության վերածվեց թմրամոլի կողմից կատարված հանցագործությունը։
Քաղաքական գործիչներ, կուսակցության ղեկավարներ, քաղտեխնոլոգներ ու վերլուծաբաններ բանուգործը թողած, ամենազավեշտալի ու տհաս եզրահանգումներ են անում, միայն թե վարկաբեկեն պարեկների աշխատանքը։
Ամոթ է։ Դատարկությունն էլ չափ ունի։ Պարեկները մեր երեխաներն են։ Անփորձ են, կսովորեն՝ աշխարհը չի քանդվի։
Նրանք էլ հո եվրադիտորդներ չեն, որ ռուսներին քծնելու համար, ընկնեք հոգեխարմունքի մեջ»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան