«Համեր»-ի 25-ամյա վարորդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել
![]() 204 Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 17:36 Հանրապետության հրապարակում երեկ ուշ երեկոյան «Համեր» մակնիշի մեքենայի՝ պարեկներին չենթարկվող, երթևեկության կանոնները կոպիտ խախտող վարորդը՝ Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։ Համաքաղաքացիներից մեկի խոսքով՝ Գեղամը պատերազմի ժամանակ նաև շրջափակման մեջ է հայտնվել է, երկար ժամանակ արգելել էին մեքենա վարել, այդ օրն էլ մեքենան փախցրել էր ու գնացել: Այս մասին գրում է «Ինֆոպորտ»-ը: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։ Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել է Խորենացու փողոցում և ձերբակալվել։ Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված: Նախնական տվյալներով վերջինս եղել է թմրանյութի ազդեցության տակ։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
