Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իշխանության համար ոստիկանության «մուսկուլավորները» հերոսների ծնողներին քաշքշելու համար են». Տիգրան Աբրահամյան

«Իշխանության համար ոստիկանության «մուսկուլավորները» հերոսների ծնողներին քաշքշելու համար են». Տիգրան Աբրահամյան
247
Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 21:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնի «Համմեր»-ի վարորդին բերման ենթարկելու պաշտոնական կադրերն եմ նայում, ու առաջին բանը, որ մտքիս գալիս է՝ ով կամ ովքեր են նրան հայտնաբերում ու ձեռքերը ոլորում:
Իշխանության ներկայացրած առանձնապես վտանգավոր հանցագործին ժամերով ուղեկցող պարեկների թեման այդքան չի հետաքրքրում, որքան այն, թե ո՞ւր են հանրահավաքին ցուցարար ծեծող, ընդդիմադիր գործիչներին մասկիշոուներով բերման ենթարկող տարատեսակ գլխարկներով «սպեցնազները»:
Պարեկներին արդարացնելու առանձնապես նպատակ չունեմ, իրենց պատրաստող ու ինստրուկտաժ անողներն են մեղավոր, այդ ծառայությունում հիմնականում նոր մարդիկ են ու անհրաժեշտ փորձառության համար ժամանակ է պետք:
Իշխանության համար ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են, այլ ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մեքենաների ու անցորդների վրա աջուձախ քշողներին վնասազերծելու:
Պաշտոնական կադրերում վնասազերծում իրականացնում են քաղաքացիական հագուստով օպերատիվ ծառայողները՝ ենթադրելի է կամ ոստիկանության կամ ԱԱԾ-ի, իսկ Նիկոլին կյանքի գնով պահողներից կադրերում առանձնապես երևացող չկա»: