Ակսել Բակունցի հայտնաբերած վանքը՝ Բղենո Նորավանքը

Ինչպես հայտնի է, նշանավոր գրող, արձակագիր Ակսել Բակունցը կրթությամբ նաև գյուղատնտես էր և աշխատանքի բերումով շատ էր շրջում Զանգեզուրի գյուղերով, քանի որ Զանգեզուրի գավառական գյուղատնտեսն էր։ Հավանաբար, այդիպիսի մի շրջայցի ժամանակ էլ 1932 թվականին Գորիսի շրջանի Բարձրավան գյուղի մոտակայքում՝ անտառի մեջ, Բակունցը պատահաբար հայտնաբերել է մի լքված, կիսավեր, բայց անչափ ուշագրավ հուշարձան, որի մասին ոչ ոք տեղյակ չէր։ 
Ուսումնասիրություններն աստիճանաբար ջրի երես հանեցին այս բացառիկ հուշարձանի պատմությունը։ Տեղում բացված արձանագրությունները վկայեցին, որ ի վերջո գտնվել է մի հուշարձան, որի մասին դեռևս հիշատակել էր սյունյաց պատմագիր, մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը, խոսքը Բղենո Նորավանքի մասին է, որը կառուցվել էր 935 թվականին, ոմն Ստեփանոսի կողմից։


Ճարտարապետական առումով Բղենո Նորավանքի եկեղեցին տարբերվում է հայկական մյուս եկեղեցիներից։
Այս եկեղեցին բացառիկ է նաև իր քանդակներով և Աղթամարի Սբ Խաչ եկեղեցուց հետո քանդակների հարստությամբ համարվում է երկրորդը հայկական ճարտարապետության մեջ։
Վերջին պատերազմից հետո այլևս անհնար է Բղենո Նորավանք հասնել նախկին՝ Գորիս-Շուռնուխ ճանապարհով, այսօր այս վանք հնարավոր է հասնել միայն Բարձրավան գյուղի ճանապարհով։

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
11918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
181Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
112015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52212.09.2026, 21:42