«Հայաստանի սուվերենությունից խոսացող որոշ գործիչներ ագրեսիվ հակաարցախյան հռետորաբանություն են օգտագործում». Հայկ Խանումյան
![]() 335 Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 14:48 Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «1980֊ականների վերջին լուրջ կոնֆլիկտ կար հայաստանյան անկախականների և Արցախի՝ Հայաստանին միացման կողմնակիցների միջև։ Իգոր Մուրադյանն ինձ պատմել է, որ իրեն ու իր կողմնակիցներին մեղադրում էին ղարաբաղյան հարցը բարձրացնելու մեջ՝ ասելով, որ դա կխանգարի Հայաստանի անկախացման գործընթացին և կոնֆլիկտներ կստեղծի Ադրբեջանի ժողովրդավարական գործիչների ու շարժումների հետ։ Այսօր, Հայաստանի սուվերենությունից խոսացող որոշ գործիչներ ագրեսիվ հակաարցախյան հռետորաբանություն են օգտագործում՝ համարելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում մնում է միայն Արցախի գործոնի շնորհիվ, և որ Արցախի կորուստը կբերի ՌԴ՝ Հարավային Կովկասից հեռանալուն ու Հայաստանի սուվերենության բարձրացմանը։ Այս հիմար թեզի կողմնակիցներ են դարձել նույնիսկ նրանք, որոնք տարիներ շարունակ արտահայտվել են Արցախի բնակեցման, 12 հազար քառակուսի կմ տարածքի պահպանման օգտին։ Սուվերենությունը, ոչ հարգելի արցախատյացներ, նման հիմար ճանապարհով չի գալիս։ Սուվերենությունն անմիջական կապ ունի հզորության հետ։ Եթե դու ավելացնում ես տարածքդ, բնակչությունդ, արդյունաբերականցնում երկիրը, անընդհատ մեծացնում արտաքին առևտուրդ, որի մեջ արտահանման ծավալը ներմուծումից շատ է, ունենում ես նորմալ կրթական համակարգ, այ այդ ժամանակ էլ գալիս է սուվերենությունը։ Հայաստանյան մեկնաբանող հասարակությանը լսելիս թվում է, թե խոսում են Արևմուտքի կամ Ռուսաստանի շահերի ներկայացուցիչները, և հայկական շահը կարծես դուրս է մղվել հանրային բանավեճերից։ Մտածող հանրությունը պետք է ձևակերպի հայկական շահը, որի պաշտպանության ու առաջմղման շուրջ էլ պետք է ձևավորվեն ապագա քաղաքական միավորումները ու դաշինքները»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
