Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նույնիսկ Բերձորի ճանապարհի «բացման» պարագայում այն չի ունենալու երթևեկության նախկին ռեժիմը». Կարեն Հեքիմյան

«Նույնիսկ Բերձորի ճանապարհի «բացման» պարագայում այն չի ունենալու երթևեկության նախկին ռեժիմը». Կարեն Հեքիմյան
274
Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 21:18

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Երկու ամիս է, ինչ փակ է Բերձորի միջանցքը: Չգիտեմ, թե ինչքան է տևելու Արցախի շրջափակումը, սակայն վստահ եմ, որ, նույնիսկ՝ ճանապարհի «բացման» պարագայում այն չի ունենալու երթևեկության նախկին ռեժիմը: Սին են բոլոր նմանօրինակ հույսերը:
Այսպես շարունակվելու դեպքում Բերձորի միջանցքի երթևեկության իրավական ռեժիմը որոշվելու է բացառապես Կրեմլի և Ապշերոնի թերակղզու մերձակայքում: Եվ այդպիսի «որոշման» արդյունքում, Հայաստանին, ենթադրաբար, հնարավորություն կտրվի ամիսը 1-2 անգամ, բանջարեղենի, դեղորայքի կամ հացամթերքի տեսքով, հումանիտար օգնություն հասցնել Արցախ, այնպես, ինչպես մի քանի օր առաջ Հայաստանն օգնեց Թուրքիային:
Արդյո՞ք մեզ հրապուրում է նման հեռանկարը:
Եթե ոչ, ապա Բերձորի ճանապարհի «բացման գործընթացը» պետք է տեղափոխել Երևանի, Գյումրիի, Լոս-Անջելեսի, Մոսկվայի, Սոչիի փողոցներ կամ .... Կալինինգրադի մարզի սահման: Իսկ, եթե դրա հնարավորությունն էլ չկա (ինչը շատ հավանական է), ապա սուսուփուս սպասենք ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին:
Չնայած, ո՞վ ասաց, որ մեր լիակատար անգործության պայմաններում ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի օգտին է ավարտվելու»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան