Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը փոխել է Այվազովսկու ազգությունը ռուսաստանցուց՝ ուկրաինացու
![]() 642 Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 20:12 Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը խմբագրել է Հովհաննես Այվազովսկու և Իլյա Ռեպինի կենսագրությունը՝ նրանց անվանելով «ուկրաինացի նկարիչներ»: Մասնավորապես, թանգարանը աշխարհահռչակ ծովանկարիչ, ծագումով հայ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի էջում տեղադրել է տեղեկություն, ըստ որի, կտավի հեղինակն, իբրև թե, ուկրաինացի է։ Ավելի վաղ հայտնի ծովանկարչի ազգությունը թանգարանում ներկայացված է եղել որպես ռուսաստանցի: Նմանատիպ հայտարարություն է հայտնվել Ռեպինի «Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինի դիմանկարը» նկարի էջում։ Ավելի վաղ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը ուկրաինացի նկարիչ էր անվանել Արխիպ Կուինջիին։ Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Անդրեյ Կովալչուկը հայտարարել է, որ տվյալ դեպքում խոսքը քաղաքական զրպարտության և սադրանքի մասին է։ Այվազովսկին և Ռեպինը ծնվել են համապատասխանաբար Թեոդոսիայում և Չուգուևում Ռուսական կայսրության ժամանակ։ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, թուրքերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։ |

Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
195Երեկ, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
48816.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
60515.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
62513.04.2026, 09:42
Կլոդ Մոնեի՝ մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի (լուսանկար)
231812.04.2026, 22:59
«Մնջախաղի թատրոնին տրված շինությունն արդեն 7 տարի է՝ կիսաքանդ վիճակում է». Ժիրայր Դադասյան
74012.04.2026, 22:18
Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին
72412.04.2026, 09:30
Լիկիական Օլիմպոսում հայտնաբերվել է Զևսի հսկայական արձանը (լուսանկար)
140112.04.2026, 00:53
