Հայաստանի կողմից հետախուզվող Միհրան Պողոսյանը Մոսկվայում բիզնեսով է զբաղվում
![]() 280 Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 11:12 Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր, 2017-2019թթ. ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը հիմա ՀՀ իրավապահների կողմից հետախուզման մեջ է, Մոսկվայում բիզնեսով է զբաղվում: Ռուսաստանը մերժել է հայ իրավապահների դիմումն ու Պողոսյանին չի արտահանձնել նրանց: «Հետք»-ը գրում է, որ Ռուսաստանում հաստատվելուն զուգահեռ Միհրան Պողոսյանը, որը դեռ Հայաստանում էր բիզնեսն ու պաշտոնը տարիներ շարունակ հաջող համատեղում ու պատասխանատվության չէր ենթարկվում, պարապ չի մնացել ու կրկին մտել է բիզնեսի մեջ: 2018թ. դեկտեմբերի 27-ին ՌԴ-ում գրանցում է ստացել «ՓիՋիԷս» ՍՊԸ-ն («PGS»), որի միանձնյա սեփականատերը Պողոսյանն է: Եթե նախապես ընկերության կանոնադրական կապիտալը 10 հազ. ռուբլի էր, ապա 2019-ի մարտին այն դարձել է 10,3 մլն ռուբլի: «PGS»-ի գործունեության գլխավոր ուղղությունը մրգերի ու բանջարեղենի մեծածախ առևտուրն է: Հիշեցնենք, որ «Քեթրինի Միհրան» մականունով հայտնի Մ. Պողոսյանի «Քեթրին Գրուպը» ժամանակին Հայաստանում բանանի գլխավոր ներմուծողն էր: Աբսուրդը հասել էր նրան, որ հարկերից խուսափելու համար ընկերությունը Հայաստան բանան էր ներկրել «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» ռեժիմով, ապա ցույց էր տվել, թե բանանի վերամշակումից հետո բանանի յուղ է արտահանում ոչ ավել, ոչ պակաս Բահամյան կղզիներ՝ արևադարձային երկիր: Իսկ իրականում արտահանվողը, ըստ մաքսային մարմնի, ոչ թե բանանի, այլ արևածաղկի յուղ է եղել: «PGS»-ի գործունեության տեսակների մեջ են մտնում նաև թարմ կարտոֆիլի, պահածոյացված մրգերի և բանջարեղենի, թարմ մսի և մսամթերքի, ալկոհոլային խմիչքների մեծածախ առեւտուրը, բեռնափոխադրման ծառայությունները, բեռնատար մեքենաների վարձույթն ու լիզինգը, փաթեթավորման գործունեությունը: Նկատենք, որ Մ. Պողոսյանի այս ընկերությունը 2019-ին հաշվառվել է որպես միկրոձեռնարկություն և համացանցում առկա վերջին բաց տվյալների համաձայն՝ ունի 12 աշխատող: 2021-ին, ըստ պաշտոնական տվյալների, «PGS»-ի եկամուտները կազմել են 195 մլն ռուբլի, ծախսերը՝ 194,5 մլն: «PGS»-ը գրանցված է Մոսկվայի Ռամենկի շրջանում՝ «Victory Park» (նախկինում՝ «Մինսկայա Պլազա») բիզնես կենտրոնում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
