Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վատ շենքեր կառուցողները մնում են դրանց փլատակների տակ. այստեղից՝ հետևություն». Սոս Հակոբյան

«Վատ շենքեր կառուցողները մնում են դրանց փլատակների տակ. այստեղից՝ հետևություն». Սոս Հակոբյան
286
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 03:06

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ շենքեր կառուցողները մնում են իրենց կառուցած անորակ շենքների փլատակների տակ...
Սա, թերևս չոր իրականություն է, թե ուղղակի իմաստով (օրինակներ՝ Հայաստան 1988թ., Թուրքիա և Սիրիա 2023թ.), թե անուղղակի իմաստով։
Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանի աթոռը անապատացրած, դատավորներին բռով պաշտոնազրկած և հետապդնած, փաստաբաններին ծեծած ռեժիմը շուտով հայտվելու է այդ որդնած դատական համակարգի ձեռքում, երբ որևէ բարձրակարգ փաստաբան չի ուզենալու նեցուկ լինել, պաշտպանել դատաիրավական համակարգը քանդած և փոխարենը հողե տնակներ կառուցած նախկին իշխանավորներին, ոստիկանապետերին, նախարարներին, գլխավոր դատախազներին։
Ոճրագործների կեղտոտ ձեռնոցի դեր խաղացող տարատեսակ քննիչների, ոստիկանների, օպերլիազորների մասին չեմ էլ խոսում. դուք ոչ միայն մնալու եք համակարգի փլատակների տակ՝ ձեր մասին ոչ մեկ ոչինչ չի հիշելու, բացի ձեր ժառանգներից, որոնք ամաչելու են ու գլուխ են խոնարհելու իրենց ամբողջ կյանքում, զուտ այն պատճառով, որ իրենց հայրը անպատվաբեր դարձած աշխատանք է ունեցել ոստիկանի կամ քննիչի կարգավիճակով։
Զավեշտալին նա է, որ այս պահին փաստաբաններն են, որ փորձում են անել այնպես, որ քննիչի և ոստիկանի պաշտոնը բծավոր տիֆի պես ատելի և եղկելի կարգավիճակ չդառնա, որ էդ քննիչները վաղը հնարավորություն ունենան ակնկալել, որ համակարգը իրենց սխալի դեպքում, ոչ թե կխժռի իրենց նողկալի մնացուկները, այլ կպաշտպանի իրենց նման փուչ և դատարկ էություն ունեցող քննիչ-ոստիկաններից»:

Աղբյուրը`   Սոս Հակոբյան