Թուրքիա. փրկարարները հեռանում են, համաճարակների վախն ու զայրույթը՝ մնում. DW
![]() 829 Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 21:36 Փլատակների տակ ողջ մնացածներ գտնելու հույս գործնականում չկա։ Երկրաշարժից փրկվածները զարմանում են, թե ինչու է այդքան քիչ բան արվել սեյսմավտանգ գոտում անվտանգությունն ապահովելու համար, ասվում է DW-ի պատրաստած ռեպորտաժի մեջ: Հույսերը մարում են, բարկությունն աճում է Այդ ընթացքում միջազգային փրկարարական խմբերն սկսում են հեռանալ Թուրքիայից։ Եվ պատճառը միայն այն չէ, որ աղետից մեկ շաբաթ անց փլատակների տակ ողջ մնացածներին գտնելու հնարավորությունները զրոյի են հասնում։ Հրաշքներ են տեղի ունենում՝ երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, Ադիմայան քաղաքում փլուզված շենքի փլատակների տակից ողջ-ողջ դուրս են բերել վեցամյա աղջկան։ Փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ ավստրիացի և գերմանացի փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները Սիրիային սահմանակից և երկրաշարժից լրջորեն տուժած Հաթայ նահանգում: Պատճառը՝ անվտանգության սպառնալիքն է բնակչության աճող ագրեսիայի պատճառով, տեղի զինված խմբավորումների միջև կրակոցները և թալանը: Փետրվարի 12-ին «Միացյալ Հաթզալահ» արտակարգ իրավիճակների արձագանքման կազմակերպության մոտ 40 իսրայելցի փրկարարներ ստիպված են եղել լքել աղետի շրջանը։ Առաքելությունը ժամանակից շուտ դադարեցնելու որոշումը կայացվել է «կոնկրետ և անմիջական սպառնալիքի» պատճառով, The Times of Israel-ին ասել է կազմակերպության փոխնախագահ Դովի Մեյզելը։ Քահրամանմարաշում, որը նաև հայտնի է որպես Մարաշ, որտեղ, ըստ հաշվարկների, ավելի քան 10,000 մարդ է զոհվել, աճում է հիասթափությունը թուրքական կառավարությանից՝ երկրաշարժի հետ կապված: Առանձնակի զայրույթ է առաջացնում զոհերին զանգվածային գերեզմաններում արագ թաղելու որոշումը: «Միջազգային տարբեր պատվիրակություններին ուղղված սպառնալիքներ են հնչել՝ մարդկանց առևանգելու և որպես պատանդ օգտագործելու համար, որպեսզի թույլ չտան կառավարությանն իրականացնել այս ծրագիրը», - բացատրեց նա: Քաղաքային այգում տեղադրված վրանային ճամբարում, որտեղ ապաստան են գտնում իրենց տները կորցրած մարդիկ, կա ընդամենը երկու զուգարան, որտեղ մի քանի օր ջուր չկա, ասում են ականատեսները։ Քաղաքային աղբահանության ծառայությունը չի աշխատում, իսկ վրանների շուրջ ինքնաբուխ թափոններ են աճում։ «Երկրաշարժից փրկվել ենք, բայց վախենում ենք ինչ-որ հիվանդությամբ վարակվել»,- ասում է մի երիտասարդ կամավոր։ Նրա խոսքով՝ տարրական աղբի տոպրակներ գտնել կամ գնել հնարավոր չէ։ «Ամեն ինչ այնքան վատ է, մենք ունենք շատ ծանր սանիտարական վիճակ՝ ցանկացած պահի կարող է համաճարակ առաջանալ, մի բան է դիակները, բոլորովին այլ բան՝ աղբը»,- նշում է նա։ Այո, և թուրքական Կարմիր մահիկի վրանները և բնական աղետների դեմ պայքարի պետական ծառայության AFAD-ն ակնհայտորեն բավարար չեն, դժգոհում են Հաթայից։ Ջեռուցիչները և էլեկտրական գեներատորները պակասում են, ուստի շատերը նախընտրում են մնալ դրսում, որտեղ կարող են գոնե կրակի մոտ տաքանալ. գիշերը, նույնիսկ Միջերկրական ծովի ափին գտնվող Թուրքիայի ամենահարավային քաղաքում, ջերմաստիճանը իջնում է մինչև զրոյի: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
