«Արայիկ Հարությունյանի հրաժարականը կաթվածահար կանի պետական համակարգը». Դավիթ Բաբայան
![]() 699 Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 00:12 Լաչինի միջանցքի բացման համար ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ քննարկումներ են ընթանում, բայց ռուս խաղաղապահները քաղաքական գործընթացներին չեն մասնակցում, զինվորական են, իրենց պարտականություններն են իրականացնում, իսկ հարցը վաղուց դարձել է քաղաքական և պետք է քաղաքական լուծում ստանա: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը: Հարցօն՝ օրեր առաջ Ռուսաստանից կրկին հանդիպման առաջարկ է եղել, կարծում եք՝ պետք է Հայաստանը առաջարկը ընդունի՞, Բաբայանը պատասխանեց, որ, դժբախտաբար, Ադրբեջանն այս հարցը արդեն քննարկման առարկա է դարձրել, պետք է իրավիճակում լուծումներ գտնել. «Լավ, Ադրբեջանի հետ չքննարկենք, ի՞նչ անենք, արցախցիները մեռնե՞ն, ամեն ինչ պետք է անել, որ իրավիճակը հանգուցալուծվի, բանակցություների և քննարկումների միջոցով»: Դիտարկմանը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր և ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը, որի համաձայն՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: «Շահարկումներ են, թե Արայիկ Հարությունյանը ցանկանում է հրաժարական տալ, նման լուրջ քննարկում չի եղել, այս իրավիճակում դա անպատասխանատու քայլ կլինի իր կողմից, քանի դեռ պատրաստի կառուցակարգեր մշակված չեն: Հարցը Արայիկ Հարությունյանը չէ, եթե կառուցակարգերը մշակված լինեն և տվյալ մարդը հեռանա, դա պետության վրա ազդեցություն չի ունենա, իսկ այս իրավիճակում Արայիկ Հարությունյանի հրաժարականը կաթվածահար կանի ամբողջ պետական համակարգը: Ծանր իրավիճակում ենք, իրավունք չունենք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կբերեն կործանման: Պետք է փոփոխություններ լինեն, երբ ֆորսմաժորային իրավիճակներ լինեն, պատրաստ լինենք, ոչ թե կանգնենք կոտրած տաշտակի առջև, իրավունք չունենք ապալեգիտիմացնելու Արցախի Հանրապետությունը: Պատկերացրեք՝ լուծարվում է կառավարությունը և ընտրութուններ էլ չեն լինում, ի՞նչ է լինելու, ո՞վ է դրանից օգտվելու՝ հակառակորդը, պրովոկատորները և այլ շահեր սպասարկող մարդիկ, չպետք է նման բան լինի»,- ընդգծեց Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
