ՄԻՊ թեկնածուի հարցը գլխացավանք է դարձել. ոչ ոք չի ընդունում իշխանության առաջարկը. «Ժողովուրդ»
![]() 223 Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՄԻՊ պաշտոնը դարձել է իսկական պատուհաս գործող իշխանության գլխին: Անհասկանալի պատճառներով որևէ մեկը չի ցանկանում ստանձնել այս բարձր հեղինակություն ունեցող կառույցի ղեկավարումը: Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Արդեն լրանում է ՄԻՊ առաջադրման երկրորդ ժամկետը, բայց ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու դեռ չի առաջադրել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է նաև, որ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում, և այսպես մինչև 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենը նշանակված լինի: Իշխող ֆրակցիայի համար ՄԻՊ թեկնածուի հարցը իսկական գլխացավանք է դարձել»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
