Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայկական պետությունը պահելու համար Հայաստանը պետք է կենտրոնանա երկու կարևոր խնդրի վրա». Արթուր Ղազինյան

«Հայկական պետությունը պահելու համար Հայաստանը պետք է կենտրոնանա երկու կարևոր խնդրի վրա». Արթուր Ղազինյան
238
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 16:24

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա տաս տարվա ընթացքում Հայկական պետությունը պահելու համար Հայաստանը պետք է կենտրոնանա երկու կարևոր խնդրի վրա.
1. Հայաստանում երաշխավորել առնվազն 75% հայկական բնակչություն, և
2. Հայաստանի տնտեսության մեջ Թուրքիայի և ադրբեջանի մասնակցության տեսակարար կշիռը պահել առավելագույնը 20%-ի սահմաններում:
Այս խնդիրները պայմանավորված են սպասվող ներդրումային մեծ ծավալներով և տարբեր ազգերից Հայաստան սպասվող աշխատանքային միգրացիոն հոսքերով:
Եթե մեզ հաջողվի լուծել այս երկու խնդիրը, մենք բարենպաստ տարածաշրջանային իրավիճակում հնարավորություն կունենանք վերականգնել կամ ստեղծել Հայկական նոր պետականություն:
Հ.Գ. Նշված խնդիրերն առանձնացված են այս պահին ձևավորված տարածաշրջանային ուժերի հավասարակշռությամբ, որը կարող է փոխվել ցանկացած պահին:
Հ.Հ.Գ. Ուժերի հավասարակշռության փոփոխության արդյունքում ձևավորված իրականությունը առաջ կբերի նոր խնդիրներ ու մարտահրավերներ, ինչպես նաև նոր հնարավորություններ»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան