Եվրոհանձնաժողովն առաջարկել է SWIFT-ից անջատել ռուսական երեք բանկ

Եվրոհանձնաժողովը (ԵՀ) ԵՄ երկրներին առաջարկել է հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթի շրջանակներում անջատել Alfa-Bank-ը, Rosbank-ը և Tinkoff Bank-ը SWIFT միջազգային միջբանկային համակարգից։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական շրջանակներում սեփական աղբյուրներին։
Ընդհանուր առմամբ, ԵՀ-ի առաջարկած նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ռուսական 4 ֆինանսական կազմակերպություններ։ Բացի այդ, համայնքը կարող է խստացնել Ռուսաստանի հետ ԵՄ ֆիզիկական և իրավաբանական անձանց համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև եվրոպական ընկերությունների ղեկավարության մեջ Ռուսաստանի քաղաքացիների ներկայության սահմանափակումները:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Rosbank-ի, Tinkoff Bank-ի և Ռուսաստանի Դաշնության Ազգային հարստության հիմնադրամի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը՝ որպես պատժամիջոցների նոր փաթեթի մաս։

«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
152Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
37511.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
38911.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
40011.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
86510.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
151909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
44909.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
53208.09.2026, 17:30