Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը
368
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 21:54

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։
Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։ Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները: