Սեյսմոլոգը՝ ՀՀ-ում երկրաշարժավտանգ գոտիների ու Երևանում վտանգավորության աստիճանի մասին
![]() 302 Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 23:48 ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ նորանկախ Հայաստանում ստեղծվել և պարբերաբար թարմացվում են շենք-շինությունների սեյսմակայունության նորմերը, նաև՝ նորմերում տեղ գտած Ա և Բ հավելվածները: Ըստ նրա, շինարարը, որը մտադիր է շենք կառուցել, ճարտարապետը, որը պատրաստվում է նախագծել, կոնստրուկտոր-ինժեները, որը պետք է հաշվարկ կատարի, պարտավոր են բացել այդ նորմերը, ստուգել Բ հավելվածում տվյալ քաղաքի կամ գյուղի համար սեյսմիկ վտանգի աստիճանը՝ սեյսմակայունությունը և դրա հիման վրա նախագծել, կառուցել, այնուհետև դրանք շահագործման հանձնել: Սեյսմոլոգի խոսքով՝ այդ նորմերի համաձայն՝ Երևան քաղաքի ամբողջ շինարարությունը պետք է իրականացվի 9 բալ սեյսմիկ վտանգի հաշվարկով, որը խորհրդային տարիներին 7 բալ էր կազմում: Պետրոսյանը նկատում է, որ, ցավոք, այսօր շատ խոցելի են խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքերը: «Դրանք կառուցվել են տարբեր տարիների, տարբեր պրոյեկտներով ու տարբեր տեղանքներում: Աջափնյակում կան 60-ական թվականներին կառուցված «խռուշյովկաները», որոնք վթարային չեն: Կան շենքեր, որոնք վթարային են, ընդհուպ՝ մինչև չորրորդ աստիճանի: Ամեն շենք առանձին պետք է անձնագրավորվի, և տասը տարին մեկ բոլոր շենքերն ուսումնասիրվեն, և այդ անձնագրերում լրացվեն տեխնիկական պարամետրերը, այդ թվում՝ սեյսմակայունությունը՝ համեմատած նախնական տվյալների հետ, որոնք եղել են շենքը կառուցելու ժամանակ»,- նշում է նա: Խոսելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին՝ սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը նշում է, որ այդ երկրաշարժերը հարում են արևալաանատոլիական ակտիվ երկրաշարժածին բեկվածքին, որը շրջանցում է ՀՀ տարածքը: Այդ առումով Հայաստանի Հանրապետությանը անմիջական վտանգ չի սպառնում: Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը՝ ո՞րն է ամենավտանգավոր գոտին, վերջինս պատասխանում է՝ այդ քարտեզում ներառված Է երեք գոտի, որից համեմատաբար ամենավտանգավորը երրորդ գոտին է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
