Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նիկոլի խոսքից կասկած է առաջանում, որ ղազագիրը Ադրբեջանին փոխանցել է Միրզոյանը՝ Թուրքիայի միջոցով». Արմեն Աշոտյան

«Նիկոլի խոսքից կասկած է առաջանում, որ ղազագիրը Ադրբեջանին փոխանցել է Միրզոյանը՝ Թուրքիայի միջոցով». Արմեն Աշոտյան
274
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 14:00

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի այսօրվա հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական դավադիր գործարքի նախապատրաստում լինելուց զատ նաև մեկ այլ դետալ է պարունակում։
Հիշեք դրա այս հատվածը. «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն՝ առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»։
Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով։
Դե մնացածը պատկերացրեք, թե թուրքերի համար նման պորտապար պարելով հայ ժողովրդին ուր են ուզում հասցնել…»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան