Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բաժնից եկա, տեսնեմ՝ դուռս ջարդած՝ գործիքներս չկան, նվեր ունեի պատից կախած՝ չկա». ՊՆ նախկին շենքի բնակիչ

«Բաժնից եկա, տեսնեմ՝ դուռս ջարդած՝ գործիքներս չկան, նվեր ունեի պատից կախած՝ չկա». ՊՆ նախկին շենքի բնակիչ
318
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 18:36

«Երեկ առավոտ դուռս կողպեքով փակել, երեխեքին տարել եմ դպրոց: Հետ եմ եկել, տեսել եմ՝ էստեղ լիքը ոստիկաններ, ուզեցել եմ հելնեմ տուն, ինձ բռնել, տարել են բաժին: Բաժնից եկել եմ, գիշերը ստեղ եմ մնացել, առավոտ հելել եմ տուն, որ գործիքներս վերցնեմ: Տեսնեմ՝ դուռը ջարդած՝ գործիքներս չկան, նվեր ունեի պատից կախած՝ չկա: Էս ինվալիդ տղու էլ մեդալներն են տարել, տարել ինչ անեն,- ցույց տալով սալյակին նստած քաղաքացիներից մեկին, ասաց ՊՆ շենքի նախկին բնակիչը:

Հիշեցնենք, Կառավարության որոշման հիման վրա, երեկ ոստիկանական ստորաբաժանումները ՊՆ նախկին շենքի բնակիչներին բռնի ուժ գործադրելով դուրս են հանել տներից: Նրանք գիշերն անցկացրել են դրսում: