Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վարդանյան Ռուբենը պատմական փաստեր է խեղաթյուրել». Կարեն Հեքիմյան

«Վարդանյան Ռուբենը պատմական փաստեր է խեղաթյուրել». Կարեն Հեքիմյան
804
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 22:30

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Այսօր խոսել է Վարդանյան Ռուբենը: Կարևոր չէ, թե որտեղ է խոսել: Կարևորը, որ պատմական փաստեր է խեղաթյուրել:
1. Ըստ բանախոսի, 35 տարի առաջ ժողովուրդը «դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական»։ Ոչ, 35 տարի առաջ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ և դառնա վերջինիս անբաժանելի մասը:
2. Ըստ բանախոսի, «քչերն էին հավատում, որ հնարավորություն կա այդ իրավիճակը փոխելու»: Ոչ, 1988թ Ղարաբաղյան շարժումը համազգային էր և բազմամիլիոն: Հրապարակներում կանգնած, առանց բացառության, յուրաքանչյուր ոք հավատում էր Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին վերամիավորմանը: Եվ, ՀԱՎԱՏԱԼՈՎ հաղթեց:
Չգիտեմ, թե պատմական և բարոյական այս խեղաթյուրումը Վարդանյան Ռուբենին ինչին է պետք, սակայն նման «մեկնաբանությունները» ոչ միայն տարօրինակ են, այլև՝ վիրավորական»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան