Իշխանությունն ակտիվ է, ընդդիմությունը՝ չկա․ «Հրապարակ»
![]() 207 Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 10:36 «Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը «հույժ գաղտնի» է պահում մարտի 26-ին Սիսիանի ընտրություններում մասնակցել-չմասնակցելու հարցը, հետևաբար՝ իրենց թեկնածուին, իշխող «Քաղպայմանագիրը» ողջ ռեսուրսով լծվել է սեփական թեկնածուի քարոզարշավին։ Ինչպես հայտնի է, թեկնածուն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է, նրա շտաբի պատասխանատուն՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով նաև Հակոբջանյանի զարմիկն է։ Սյունիքի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս նա սեղանի շուրջ է հավաքել մարզի «հեղինակավոր» կուսակցականներին և խնդրել, որ ամբողջ ուժերով աշխատեն իր եղբոր՝ ՔՊ թեկնածուի հաղթանակի համար, որ նախորդ սցենարը չկրկնվի, և կարողանան մեծամասնություն կազմել։ Նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է թեկնածուին գովազդելու առաքելությունն իր վրա վերցրել, հանդիպել են քաղաքացիների հետ, այցելել Սիսիանի թանգարան։ Իսկ ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, ով ամիսներ առաջ աջակցում էր քաղաքապետարանի աշխատակից իր ընկերոջը, մինչ այս պահը չի բացում խաղաքարտերը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
