«Կարծում եմ՝ եվրոպացիներն ամոթանք են տվել, մի փոքր էլ, երևի, քաջալերել են Նիկոլին». Ա. Զաքարյան
241
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 11:18
ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես: Երեկ ժամը 19:00 դրությամբ, «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով պանելին՝ Իլհամի ու Ղարիբաշվիլու կողքին Նիկոլը չկար: Այնինչ, ուշ երեկոյան նրա անունը հայտնվեց օրակարգում: Կարծում եմ եվրոպացիները (ենթադրում եմ՝ Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը) ամոթանք են տվել ու մի փոքր էլ երևի քաջալերել են Նիկոլին՝ ասելով, որ ամոթ է չմասնայցելը մի քննարկմանը, որի կարիքն ամենաշատը Հայաստանն ունի: Նիկոլն էլ գցել բռնել է, որ չմասնակցելն ավելի մեծ խայտառակություն է քան մասնակցելը ու բնականաբար խնդրել են համաժողովի նախագահությանը, որպեսզի իր անունն էլ ավելացնեն: Երեկվա ֆեյսբուքյան գրառումս չեղյալ կանեմ ու նույնիսկ ներողություն կխնդրեմ կապիտուլյանտ Նիկոլից, եթե նա այսօվա պանելային քննարկմանը մասնակցի ու հայտարարի հետևյալը. 1. Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում և «խաղաղության պայմանագրում» պետք է հստակ ձևակերպում լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր հեռանկարի մասին: Սա Հարավային Կովկասի երկարատև և կայուն խաղաղության համար առանցքային հարց է: 2. Մինչ խաղաղության մասին խոսելը Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և վերադարձնի բոլոր գերևարված անձանց: 3. Ադրբեջանը պետք է դադարեցնի իր էկոավանտյուրան, անհապաղ վերացնի Արցախի շրջափակումը, հստակ երաշխիքներ տա Լաչինի միջանցքի անխափան երթևեկության համար և վերականգնի էներգամատակարարման բոլոր միջոցները: Արցախի հայաթափման և ճնշումների քաղաքականությունը չի կարող հանգեցնել Հարավային Կովկասի անվտանգության ապահովմանը: 4. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով և հակառակը: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը որպես տարածաշրջանի անվտանգային բաղադրիչ՝ շարունակելու է լինել հայ ժողովրդի առաջնահերթություններից մեկը: 5. Ռուսաստանը և Իրանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր և բարեկամ երկրներ են: Հարավային Կովկասում անվտանգության ապահովումն առանց նրանց ակտիվ դերակատարման՝ չի կարող երաշխավորված լինել: Հայաստանի ցանկացած նորմալ ներկայացուցիչ, Մյունխենի անվտանգության համաժողովում ամենաքիչն այսքանը կհայտարարեր՝ ելնելով առկա պայթյունավտանգ իրավիճակից: Նիկո´լ, հիշիր նաև, որ 2020թ. փետրվարի 15-ին, նույն Մյունխենի անվտանգության համաժողովում քո ունեցած խայտառակ քննարկումից հետո, հրապարակեցիր «մյունխենյան 6 սկզբունքներ» հիմարությունը: Իմացի´ր, մենք չե´նք մոռացել, որ այդ հիմար գրառումով ևս մեկ հարված էիր հասցրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին՝ 44 օրյա պատերազմը դարձնելով առավել հավանական»:
«Կարծում եմ՝ եվրոպացիներն ամոթանք են տվել, մի փոքր էլ երևի քաջալերել են Նիկոլին». Ա. Զաքարյան