«Իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին». Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 203 Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 12:00 «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրվա պատգամը «Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։ Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։ Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց հպարտության բանակով։ Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ։ Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը։ Իսկ ընդհանրապես՝ տարեդարձներ նշելուց և անկեղծ, բայց մոդայիկ դարձած ու խիստ ուշացած հավաքներ գումարելուց զատ՝ արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը։ Առանց բացառության և առանց արդարացումների։ Նախագահ, պաշտոնյա, ընդդիմախոս, գիտնական, վերլուծաբան, գործիչ, լրագրող, իրավապաշտպան՝ ամեն մեկս։ Որ չփոխեցինք մեր անցյալը, որ բերեցինք այս անտերունչ ներկան։ Ես առաջին օրվանից՝ որպես նախարար, իրավաբան, քաղաքացի, ապաև պատգամավոր, կողմնակից եմ եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանադրականությանը և, ըստ այդմ, նրանց ճանաչմանը՝ իբրև այդպիսին։ Ոչ տանը, ոչ էլ օտար մայրաքաղաքներում որևէ շեղում կամ տարընթերցում երբևէ չի եղել։ Հավանաբար՝ բավարար հետևողական չեմ եղել այս դիրքորոշման կենսակոչման մեջ։ Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին։ Երբեք չեն ասի, բայց նրանք գիտեն իրենց ասելիքն ինձ և մեր ժողովրդին։ Ամենամեղավորը, սակայն, ես եմ, որ, չնայած իմ լիակատար մերժումին, իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին՝ իր ուխտադրուժ գերագույնով մեկտեղ։ Ահաև իմ տոնական խոստովանությունը՝ նախագահական երդման փոխարեն, անցողիկ, բայց անհրաժեշտ։ Որովհետև միայն Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ»,- գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
|

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
