Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ի՞նչ անես, որ մաքսիմալ առևտրաշրջանառությունը երկրում սպանես». Սամսոն Գրիգորյան

«Ի՞նչ անես, որ մաքսիմալ առևտրաշրջանառությունը երկրում սպանես». Սամսոն Գրիգորյան
217
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 21:30

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ անես, որ մաքսիմալ առևտրաշրջանառությունը՝ հետևաբար նաև քաղաքացիների վճարունակությունը, երկրում սպանես։
1) Պատերազմական և անվտանգային անկայուն վիճակ,
2) Հարկային և ֆինանսական ոլորտի օրենքների և կանոնների անդադար փոփոխություններ,
3) Հիմնական առևտրային հաբերի և դրանցում գործողներին դնել անկայուն դրության մեջ։ Ապագայի հանդեպ թույլ պատկերացում, վաղվա օրվա անելիքների խավար պատկերացում։
Եվ այսպես, պատերազմական վիճակը կա, ամենը խառնող օրենքները կան, շուկաները համատարած դարձան վտանգավոր, ճանապարհներն անհուսալի, արտագաղթը շարունակում է աճել։
Մնում է հուսալ, որ պարոն պուծինը էլի մոբիլիզացիա կհայտարարի, էլի մի քանի միամիտ ռուս կժամանի, մեկ-երկու ամիս բանկերով և տան վարձերով կքցենք, կթալանենք, դրանք էլ կփախչեն, ու էլի... կհուսանք...
ՀԳ Երբ ձեզ կպատմեն տնտեսական երկնիշ աճի մասին, չմոռանաք դեմքներին շրխկացնել անցյալ տարվա տասնյակ հազարավոր արտագաղթողների, աճող կոռուպցիայի փաստը»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան