«Փաստաթուղթը հայերի համար ամբողջական կապիտուլյացիա է լինելու». Աննա Կոստանյան
![]() 276 Կիրակի, 19 փետրվարի, 2023 թ., 15:48 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հինգշաբթի օրը կառավարության նիստին ՀՀ փաստացի վարչապետ հանդիսացող անձը հայտարարեց, որ ավարտել են «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի» աշխատանքային հերթական փուլը և նախագիծն առաջարկներով հանդերձ ուղարկել Ադրբեջանին։ Այս հայտարարությունը հայկական սոցիալական տիրույթում ոչ բավարար ուշադրության արժանացավ, դե որովհետև այլ կենցաղային հարցերով շատ հանգիստ կարողացան շեղել բոլորին։ Հետո հպարտությամբ արձանագրեց, որ այնպիսի փաստաթուղթ են կազմել, որում տեղ գտած դրույթները ՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԵՆ ՆԱԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ (հիշեք, թե ոնց էին պատերազմից առաջ ինքն ու իր ենթակաները այս ֆեյք դիսկուրսն առաջ տանում ամեն պատեհ ու անպատեհ առիթով, իսկ հետո եղավ պատերազմը)։ Ասաց, որ փաստաթուղթն ուղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբին, ինչը նշանակում է, որ փաստաթղթում այնուամենայնիվ Արցախի կոնֆլիկտին վերաբերելի դրույթներ էլ կան։ Չնայած նրան, որ այսպիսով փորձ է անում վերակենդանացնել արցախյան հիմնախնդրի համար ստեղծված Մինսկի խմբի անդամներին, սակայն շատ մեծ կասկածանք ունեմ, որ սրանք կարող էին պրո-արցախյան առաջարկներ անել, քանի որ բազմիցս, իսկ Բերձորի բլոկադայից առավել ևս, խոսել են միայն Արցախի հայության անվտանգության երաշխիքների և իրավունքների մասին՝ լեգիտիմացնելով ալիևի՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելու պնդումները։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
