Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից». Տ. Աբրահամյան

«Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից». Տ. Աբրահամյան
241
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 09:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում պայքարի հիմքում պետք է լինի առաջնային մեկ մոտեցում՝ ինքնորոշման իրավունքի իրացում, մյուսները բխում են այս հիմնարար սկզբունքից:
Սրանից է բխում այս սկզբունքը բանակցային օրակարգ բերելու բարդ գործընթացը, ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետական ինստիտուտները կենսունակ պահելու և արցախցիների տարատեսակ խնդիրներին առավելագույնս արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությունը:
Իսկ ինչի՞ շուրջ են ներքաղաքական քննարկումներն Արցախում՝ սահմանադրություն փոխելու, պաշտոնների փոխատեղումների, դիրքի, ազդեցության կատաղի մարտերի, որի արանքում կորում է այն առաջնահերթությունները, որի համար տասնամյակներով պայքար ու կռիվ է ընթացել:
Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է»: