«Ձեզ ինչո՞ւ են ընտրել». Ոսկան Սարգսյան
![]() 179 Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 17:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում ի՞նչ է անում, եթե մինչև հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանից չի պահանջել բացահայտել, թե ինչ է նախատեսում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը փաստացի նոր կապիտուլյացիա է։ Փողոցային պայքարը ձախողեցիք, խորհրդարանի ամբիոնը լավագույնս չեք օգտագործում, բա ձեզ ինչո՞ւ էին ընտրել։ Քրեական իրավունքի մեջ կա «հանցավոր անգործություն» եզրույթ, դա այն է, երբ տեսնում ես, որ հանցագործություն է կատարվում, սակայն ոչինչ չես անում այն կանխելու համար։ Հայրենիք ուրացող վիշապը Հայաստանում 7 գլուխ ունի, որոնք բոլորն էլ բաբառում են հայրենիքի հանդեպ իրենց մեծ սիրո մասին։ Այսօր արցախյան շարժման 35-ամյակն է, շնորհավորանքներ, պաթետիկ խոսքեր, ներկա վատթար վիճակի համար սեփական պատասխանատվությունը սքողող ընդհանուր արտահայտություններ։ Բոլորդ սուրբ եք, բա վանքի հավերն ո՞վ կերավ, ո՞նց ունեցանք Արցախի անունից իշխանության եկած, սուպերհարուստներ դարձածներ, թալանված հայրենիք, Արցախից գրավված, վերցված 7 շրջաններ, Հադրութ, Շուշի․ Հայաստանից գրավված տարածքներ, հազարավոր զոհեր, անթաղ դիակներ, բազում գերիներ, բազմապատկված Եռաբլուր և... այս ամենի ոչ մի մեղավոր»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
