Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ո՞րն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը». Ստեփան Դանիելյան

«Ո՞րն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը». Ստեփան Դանիելյան
284
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 18:42

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում: Այդ դիրքորոշումը ցուցաբերվել է նաև բազմահազար զորքերի տեղաշարժով, դեպի մեր սահմանները, չհաշված ամենաբարձր մակարդակներով հայտարարություններով:
Ինչու եմ սա գրում: Փորձում եմ հասկանալ, թե որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը.
1. թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակվի Հայստանի վրա,
2. թե թույլ չտալ, որ Իրանի միջամտի նման հարձակման դեպքում:
Ում են դիտարկելու ԵՄ դիտորդները: Անկեղծ ասած, այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Բրյուսելում Մակրոնի ու Միշելի հետ փակ հանդիպմանը ներկա չեմ գտնվել: Եթե նույնիսկ ներկա լինեի, ուղղակիորեն դրա մասին չէին էլ ասի, դա ինքնուրույն է պետք կռահել՝ տնային աշխատանք է»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան