Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խաչատուրովների ողջ ընտանիքն է հետապնդվում». Լիլիթ Գալստյան

«Խաչատուրովների ողջ ընտանիքն է հետապնդվում». Լիլիթ Գալստյան
222
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 17:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռեժիմը ձերբակալել է Գրիգորի Խաչատուրովին՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատարին, գեներալ-մայորին, ում ծառայությունը Հայրենիքին ապահովել է մեր սահմանի ամրությունն ու, առհասարակ, մեր հավաքական անվտանգությունն ու արժանապատվությունը։
Բայց ռեժիմը՝ իր շեֆի հանգույն, հաղթանակ ու ուղիղ մեջք չի սիրում։ Սրանցը մյունխեններում, սոչիներում ու պրահաներում նվաստանալն է ու մեզ բոլորիս նվաստացնելը։ Իրենց բառապաշարով՝ կոշիկ լիզելը․․․
Խաչատուրովների ողջ ընտանիքն է հետապնդվում՝ հայրը, երկու որդիները։
Այն, որ սա քաղաքական հալածանք է ու պատվեր, կասկած իսկ չունեմ։
Խաչատուրովներն ամուր են, չեն կոտրվելու, բայց մեզ բոլորիս կոտրելու ու թուրք-ադրբեջանական թրի տակ նիկոլաբար սողալու բանաձևն է սա, ինքներս մեզ ուրանալու բանաձևը, ինքնասպանության բանաձևը, պետություն չունենալու բանաձևը։
Ու նորից հայի տականքը՝ ամենակենսունակն ու դեռ բոլորիս հաղթողը․․․
Վաղը ձեր տներում արգելելու են հայերեն խոսել․․․․»:

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան