«Ադրբեջանի ներգրավվածությունը ներհայաստանյան քաղաքական պայքարում առնվազն չի կարելի բացառել». Վարդան Բալյան
![]() 213 Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 02:12 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքների և Փաշինյանի գլխավորած ուժի հաղթանակի մասին հիմք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմը կենսականորեն շահագրգռված է եղել նման արդյունքով: Այս համատեքստում նախընտրական շրջանում Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի ներգրավվածությունը ներհայաստանյան քաղաքական պայքարում առնվազն չի կարելի բացառել: Իրեն հարգող ցանկացած պետությունում նման իրավիճակում իրավասու պետական մարմինները պարտավոր են քննություն նախաձեռնել: Վերջին տարիներին մեր երկրում բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրանքով, ինչն, անկասկած, է դարձնում համապատասխան ագենտուրա ձևավորելու ուղղությամբ այդ պետության ակտիվ գործունեությունը: Չի բացառվում, որ նույնքան ակտիվ է եղել աշխատանքը բազմաթիվ ու անհասկանալի ֆինանսավորմամբ քաղաքական կուսակցությունների ու գործիչների մասով»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
