Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ Արևելք-Արևմուտք առճակատման ներքո». Աբովյան

«Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ Արևելք-Արևմուտք առճակատման ներքո». Աբովյան
250
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 17:12

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Շատ հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ մոտակա ժամանակ Արևելք-Արևմուտք (Ռուսատան vs NATO) առճակատման ներքո։
Այսպես՝ Չինաստանը փոխանցել է ուկրաինական կողմին առաջարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ապագա խաղաղ բանակցությունների համար։ Ուկրաինացիները (հավաքական Արևմուտքը) առայժմ ուսումնասիրում են չինացիների առաջարկը։
Իսկ արդեն այսօր Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վան Ին ժամանելու է Մոսկվա, որ անձամբ բանակցի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հետ չինական առաջարկների շուրջ։
...
Հաշվի առնելով չինական դիվանագիտության առանձնահատկությունները և Չինաստանի քաշը համաշխարհային մակարդակով, կարելի է փաստել, որ յուրաքանչյուր դեպքում հետաքրքիր հետևանքներ հաստատ կլինեն»:

Աղբյուրը`   Արման Աբովյան