«Հայկական կողմն իր պարտավորությունները կատարել է, իսկ Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին». Մարուքյան
![]() 300 Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 00:12 Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել են և պետք է շարունակեն գործել հետևյալ կառուցակարգերը՝ Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն. Այս մասով՝ Ադրբեջանն անդադար փորձում է հերքել ԼՂ միավորի գոյությունը, իսկ Ադրբեջանի նախագահը միջազգային բոլոր գործընկերներից պահանջում և խնդրում է, որ այլևս չօգտագործեն «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը։ Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ. Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև Լաչինի միջանցքով գործող անխափան կապի՝ Ադրբեջանի երաշխավորությամբ և ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողությամբ ապահովման պարտավորությունը. Ռազմագերիների, պատանդների և անազատության մեջ պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում․ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում. Աղբյուրը` էդմոն Մարուքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
